«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Ադրբեջանն աջակցում է հակաիրանական քաղաքականությանը

Ադրբեջանն աջակցում է հակաիրանական քաղաքականությանը
06.08.2024 | 16:04

ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից մեկի՝ Իսմայիլ Հանիեի սպանության տեխնիկական կազմակերպիչը Ադրբեջանի քաղաքացի է՝ Ամիդ Խեզա անունով։

Նա ձերբակալվել է Թեհրանում՝ Իրանի հատուկ ծառայության կողմից։

Սա ևս մեկ ապացույց է, որ Ադրբեջանը ակտիվ ներքաշված է Իսրայելի գործողությունների մեջ և աջակցում է հակաիրանական քաղաքականությանը։ Արդեն որերորդ անգամ է, երբ Իրանում կատարված արտաքին ահաբեկչությունը կազմակերպվում է Ադրբեջանի միջոցով։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 6049

Մեկնաբանություններ